ԱՄՆ դեսպանատուն․ Փելոսիի օրակարգում է Հայաստանի և ԱՄՆ ամուր փոխգործակցությունը

ԱՄՆ դեսպանատուն․ Փելոսիի օրակարգում է Հայաստանի և ԱՄՆ ամուր փոխգործակցությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին մեկնարկում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան։ Խոսնակ Փելոսիի օրակարգում է Հայաստանի և ԱՄՆ ամուր փոխգործակցությունը, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են և մեր ժողովուրդների երկարամյա կապերը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

Կոնգրեսական պատվիրակության սեպտեմբերի 17-19-ը տեղի ունեցող այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերություններն ու ներկայիս անվտանգային իրավիճակը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին նաև հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում ելույթը հասանելի կլինի ուղիղ հեռարձակմամբ։

Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հաստատել էր, որ այցելելու է Հայաստան։ «Չգիտեի, որ իմ ուղևորությունների պլաններն արդեն հրապարակվել են․․․ Վաղը Հայաստան եմ մեկնում»,- ասել էր նա՝ Բեռլինում՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Photo. AP
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---