Հայ գեղասահորդները կմասնակցեն «Բյուրեղապակյա չմուշկ» միջազգային մրցաշարին

PanARMENIAN.Net - Հայ գեղասահորդներ Սարգիս Հայրապետյանն ու Սլավիկ Հայրապետյանը կմասնակցեն ԱՊՀ եւ Բալթիայի երկրների գեղասահքի միջազգային «Բյուրեղապակյա չմուշկ» մրցաշարին: Մրցաշարը տեղի կունենա ապրիլի 25-ին եւ 26-ին Մոսկվայի Օդինցովի հոկեյի ու գեղասահքի քաղաքային կենտրոնում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստասնի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:

«Այս մրցաշարի համար մենք հայտագրել ենք միայն Հայրապետյան եղբայրներին: Իսկ կանանց մրցումներին Հայաստանը ներկայացված չի լինի, քանի որ հայ գեղասահորդուհիները դեռեւս չեն հասցրել լավ մարզավիճակ ձեռք բերել: Մենք կվերադառնանք Մոսկվայից ապրիլի 27-ին: Այդ մրցաշարից հետո մենք ընդմիջում կունենանք մինչ սեպտեմբերին կայանալիք Գրան-պրին»,-ասել է Խաչատրյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---