Տիգրան Նահապետյան. Հայաստանն արժանի է պատվավոր տեղ զբաղեցնելու մյուս զարգացած երկրների շարքում14 ապրիլի 2009 - 22:17 AMT PanARMENIAN.Net - «Ներկա պահին անհնար է միանշանակ գնահատական տալ Հայաստանում կատարվող ներքին քաղաքական գործընթացներին: Բայց ակնհայտ է, որ դրանց զարգացման նման տեմպերը մոտ ժամանակներս կհանգեցնեն նոր քաղաքական դաշտի եւ նոր քաղաքական ուժերի ձեւավորման անհրաժեշտությանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Պրոֆեսիոնալներ» Հասարակական քաղաքականության ինստիտուտի միջազգային ու եվրոպական իրավունքի փորձագետ Տիգրան Նահապետյանը:Ինչպես նշում է փորձագետը, գործող պետական համակարգը կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե հասարակությունը գիտակցում է, որ պետական համակարգը կոչված է ծառայելու իր քաղաքացիներին, իսկ յուրաքանչյուր քաղաքացի իր հերթին ընկալելու եւ կատարելու է իր պարտականությունները պետության առջեւ: Փորձագետը նաեւ նշել է ինքնին անցումային շրջանի կարեւորությունը: «Դրա դրական յուրահատկությունը հնարավորությունն է` ապացուցելու, որ մեր երկիրն արժանի է իր պատվավոր տեղը զբաղեցնելու մյուս զարգացած երկրների թվում»,- հայտնել է Նահապետյանը: Նա նաեւ ընդգծել է իր անհամաձայնությունը մի շարք քաղաքական գործիչների տեսակետի հետ, որոնք բոլոր անհաջողություններում մեղադրում են ներկա շրջանի յուրահատկությունները: Փորձագետը նաեւ կարծիք է հայտնել Երեւանի ավագանու Խորհրդի եւ քաղաքապետի առաջիկա ընտրությունների վերաբերյալ: Նրա խոսքով, գաղտնիք չէ, որ ՀԱԿ կողմից Երեւանի քաղաքապետի պաշտոնում Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջադրելը շոկային անակնկալ էր: «Ըստ երեւույթին, հիմնական պայքարը ծավալվելու է երկու թեկնածուների միջեւ: Եւ ես ավելի քան վստահ եմ, որ ընտրություններից հետո իշխանամետ կոալիցիոն ուժերը Խորհրդի շրջանակներում նոր կոալիցիա կստեղծեն, քանի որ դա շահավետ է նրանց բոլորի համար»,- հայտնել է փորձագետը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |