Փաշինյանը՝ Ալիևին․ Ականապատմումը տեղի է ունենում ՀՀ-ում՝ դա մեր սուվերեն տարածքը պաշտպանելու իրավունքն է

Փաշինյանը՝ Ալիևին․ Ականապատմումը տեղի է ունենում ՀՀ-ում՝ դա մեր սուվերեն տարածքը պաշտպանելու իրավունքն է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ իր ելույթում, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ասել է, որ ինչ վերաբերում է ականապատմանը, ապա դա ամբողջությամբ տեղի է ունենում ՀՀ սուվերեն տարածքում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Աստանայում հայտարարել է, թե ՀՀ-ն շարունակում է ականապատում իրականացնել և որ իրենք ՀՀ արտադրության 1400 ական են հայտնաբերել, որոնք տեղադրվել են 2021-ի Լաչինին շրջանին հարակից տարածքում։ Նա ասել է նաև, թե ականապատվել են նաև ադրբեջանական մի դիրքից մյուսը տանող ճանապարհները։

«Եվ դա մեր իրավունքն է ձեռնարկել անվտանգության ինչ-որ քայլեր մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»,-ասել է նա։

Փաշինյանն ասել է նաև, որ ադրբեջանական կողմը, որը 30 տարի մերժում էր ականազերծման կամ որևէ այլ մարդասիրական գործունեության ոլորտում համագործակցության առաջարկները, հիշել է իր անհետ կորած քաղաքացիների կամ ականների մասին միայն Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայից և այն բանից հետո, երբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը սկսեց խոսել ադրբեջանցի զինվորականների կողմից կատարված ռազմական հանցագործությունների կամ Ադրբեջանում ապօրինի պատանդ պահվող հայ ռազմագերիների մասին։

Փաշինյանը նաև շեշտել է, որ անընդունելի են այս իրավիճակին կրոնական կոնտեքստ հաղորդելու փորձերը:

«Մենք գտնվում ենք շատ մտերիմ հարաբերություններում մուսուլմանական բազմաթիվ երկրների հետ, և դրա շատ վառ ապացույցն է, որ ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցների մեծամասնությունը հանդիսանում են մուսուլմանական երկրներ: Մենք շատ սերտ և մոտ հարաբերություններ ունենք Իրանի և արաբական բազմաթիվ պետությունների հետ և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը երբևէ չի ունեցել կրոնական հիմք:

Ես ուղղակի զարմացած եմ Ադրբեջանի նախագահի հայտարարություններից, թե Հայաստանը եվրոպական երկրներում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում հարձակումներ է կազմակերպել Ադրբեջանի դեսպանությունների դեմ: Դրանք լիովին անհիմն հայտարարություններ են, և կարծում եմ ակնհայտ է, որ եթե լինեին նման փաստեր Ադրբեջանը վաղուց հրապարակած կլիներ:

‌Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ ասել, որ Հայաստանն իրապես անկեղծ նպատակադրված է տարածաշրջանում խաղաղությանը: Իհարկե, դա հասարակ հարց չէ, դա շատ խորը խնդիր է, բայց ինձ թվում էր, որ և՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, և՛ այլ միջազգային առաջնորդների միջնորդությամբ մեր մի քանի հանդիպումների արդյունքներով մենք ունենք ընդհանուր ընկալում, որ պետք է ձգտենք և ձեռնարկենք կոնկրետ քայլեր, որպեսզի հաստատենք խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում: Ակնհայտ է, որ դրա համար պետք են քայլեր, և ՀՀ-ն, կարծում եմ, մենք դա ցույց ենք տվել, մեր կառավարությունը պատրաստ է նման քայլերի: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ այդ գործընթացում Ադրբեջանից միակ ակնկալիքը կառուցողականությունն է»,-ասել է Փաշինյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---