Արմեն Խաչատրյան․ Մեզ օդ ու ջրի պես սպառազինություն է անհրաժեշտ

Արմեն Խաչատրյան․ Մեզ օդ ու ջրի պես սպառազինություն է անհրաժեշտ

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխությունների նախագծին, ասել է, որ միջոցառումներ են իրականացվում ռազմական տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ։

ԱԺ Պաշտպանության և պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկվող նախագծով առաջարկվում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:

«Զենքի ձեռքբերման ակտիվ գործընթացներ են իրականացվում․․․ Այն, որ այս պահին օդ ու ջրի պես մեզ զենք է անհրաժեշտ, դա քննարկման ենթակա չէ», ասել է նա, գրում է Factor.am-ը։

Անդրադառնալով ծրագրին՝ պօատգամավորը նշել է նաև, որ երբ զինծառայողն ուսումնական զորամասում իր ծառայությունը կավարտի, 6 ամիս հետո նրան հնարավորություն կընձեռվի իր դիմումի համաձայն անցնել պայմանագրային զինծառայության, այսինքն՝ անցնել ատեստավորում, ստանալ բարձր աշխատավարձ, պայմանով, որ 5 տարի պետք է լինի պայմանագրային զինծառայող:

«5 տարին ավարտելուց հետո, եթե չի ցանկանում շարունակել կամ ցանկանում է, աշխատավարձից բացի կստանա 5 միլիոն դրամ պատվովճար: Ծախսը կարող է իրականացնել ազատ: Մեր պայմանագրային պրոֆեսիոնալ զինծառայողների թվաքանակը կտրուկ բարձրանալու է: Կարևոր է, որ պայմանագրային զինծառայողների տարիքային շեմն իջեցվի, այսինքն՝ ունենանք 18-25 տարեկան պայմանագրային զինծառայողներ: Գաղտնիք չէ, որ մարտական գործողություններում ամենամեծ արդյունքը ցույց են տալիս այս տարիքի անձինք»,-ասել է նա։

Պատգամավորը հավելել է, որ հարգելի պատճառով, օրինակ՝ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս ևս պայմանագրային զինծառայողների համար պահպանվում է 5 միլիոն դրամ պատվո վճար ստանալու իրավունքը։ Խաչատրյանի դիտարկամբ՝ բանակի խնդրները բազմաթիվ են և դրանք լուծելու համար համալիր միջոցառումներ են անհրաժեշտ։

«Կադրային բազան ապահովելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի ունենաքն բազային կրթությամբ պրոֆեսիոնալ կադրեր։ Երրորդ՝ նախատեսվում է բանակում կազմակերպչաիրավական կառավարման նոր համակարգ սահմանել»,- նշել է Խաչատրյանը։

Անդրադառնալով զինատեսակների ձեռքբերմանը՝ պատգամավորն ասել է․ «Մենք փորձելու ենք հետևել ՌԴ-ի հետ այն պայմանագրային պարտավորությունների կատարմանը, որոնք ունի, բայց զինատեսակներ կան, որոնք կարող են և պետք է ձեռք բերվեն այլ երկրներից»:

Հայաստանի ապագան, ըստ նրա, ռազմարդյունաբերական երկիր դառնալու մեջ է:

«Մենք այլ տարբերակ չունենք: Պետք է արտադրենք որոշակի տեսակի լավագույն զենքեր, կարողանանք այդ զենքերը հանել արտահանման: Սա կբարձրացնի մեր պաշտպանունակության մակարդակը»,-ասել է Խաչատրյանը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---