Ucom-ի բաժանորդները կօգտվեն ռոումինգի լավագույն՝ 8 դ/մբ սակագնից Վրաստանում, Եգիպտոսում և ԱՄԷ-ում

Ucom-ի բաժանորդները կօգտվեն ռոումինգի լավագույն՝ 8 դ/մբ սակագնից Վրաստանում, Եգիպտոսում և ԱՄԷ-ում

PanARMENIAN.Net - Ամանորին ընդառաջ՝ նոյեմբերի 15-ից մինչև 2023թ․ հունվարի 15-ը, Ucom շարժական կապի ծառայության բաժանորդները Վրաստանում, Եգիպտոսում կամ ԱՄԷ-ում ճամփորդելիս կօգտվեն ռոումինգում ինտերնետի լավագույն՝ 8 դրամ/ՄԲ սակագնից։ Նշյալ ժամանակահատվածում մասնավորապես Վրաստանում անհրաժեշտ է միանալ Geocell և Magticom օպերատորների ցանցին, Եգիպտոսում ընտրել Orange-ի ցանցը, իսկ ԱՄԷ-ում միանալ du շարժական ցանցի օպերատորին։

«Ամանորին ընդառաջ կարճաժամկետ հանգստի կամ գործնական այցելության մեկնելիս անհոգ եղեք․ այսքան հասանելի և մրցակցային սակագնով ռոումինգում Wi-Fi փնտրելու անհրաժեշտություն չեք ունենա։ Պարզապես միացեք համապատասխան օպերատորին և վայելեք մշտական կապը մտերիմների հետ», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Այն բաժանորդները, որոնք նախընտրում են անմիջապես շրջագայության ընթացքում կիսվել լուսանկարներով, տեսանյութերով և տպավորություններով, կարող են ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» գերարագ ինտերնետի փաթեթները, մասնավորապես 2 ԳԲ փաթեթը՝ 10 500 դրամով կամ 3 ԳԲ փաթեթը՝ 13 500 դրամով: Նախընտրած փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121# և հետևել հրահանգներին:

Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգի ծառայությունը՝ հավաքելով *121# կամ *121*1#:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---