Harmony Meetup 3.0 by Fastex համաժողովը` Երևանում. Մոտ 300 գործարար կժամանի24 նոյեմբերի 2022 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ից 30-ը Երևանում տեղի կունենա Վեբ 3 տեխնոլոգիաներին նվիրված համաժողով, որին ներկա կգտնվեն տարբեր տարածաշրջաններից գործարար անհատներ, առաջատար ընկերությունների տնօրեններ և ներդրողներ: Համաժողով-միջոցառումը կանցկացվի Fastex ընկերության նախաձեռնությամբ: Միջոցառման նպատակն է ներկայացնել Fastex էկոհամակարգը, առաջարկել նոր հնարավորություններ և հիմք դնել նորագույն տեխնոլոգիաների ներդրման համար։ Միջոցառման երկու օրը հագեցած կլինեն պանելային քննարկումներով, մանրամասն կներկայացվեն Fastex էկոհամակարգի բոլոր պրոդուկտները՝ հնարավորություն տալով կրիպտոարժույթն ինտեգրել բիզնեսի տարբեր ոլորտներ և կիրառելու գործարքների իրականացման համար: Համաժողովը բաղկացած է լինելու ելույթներց և նիստերից, որին կմասնակցեն կրիպտո ոլորտի մասնագետներ՝ Ալեքս Բաղդիջյանն ու Արամ Ջիվանյանը, ինչպես նաև ֆինանսաբանկային ոլորտում առաջատար մասանգետներից՝ Վաղթանգ Աբրահամյանը: Fastex-ն ուրախ է հայտնել, որ շարունակվում է իր պաշտոնական կրիպտոարժույթի` Fasttoken-ի մասնավոր վաճառքի երկրորդ փուլը, որը հաջորդում է նախավաճառքի և մասնավոր վաճառքի առաջին փուլերին: Խմբի գործընկերների 20%-ից ավելին արդեն հասցրել են ինտեգրել Fasttoken-ը վերջին 10 օրերի ընթացքում, և Harmony Meetup 3.0 by Fastex միջոցառումը սահմանափակ քանակով Fasttoken ձեռք բերելու ևս մեկ առիթ է ընձեռում մասնակիցներին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |