Fastex-ն ամփոփել է Harmony Meetup 3.0 միջոցառումը․ Նոր հարթակ, հնարավորություններ և իրականություն

Fastex-ն ամփոփել է Harmony Meetup 3.0 միջոցառումը․ Նոր հարթակ, հնարավորություններ և իրականություն

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-30-ը Երևանում կայացել է Harmony Meetup 3.0 միջոցառումը, որի շրջանակում Fastex ընկերությունը Հայաստանում հյուրընկալել էր ավելի քան 300 գործարարի աշխարհի բոլոր անկյուններից:

Երկու օրվա ընթացքում Fastex թիմը ներկայացրել է ամբողջ էկոհամակարգը, որի բոլոր լուծումներն արդեն իսկ իրական են, շուտով նաև՝ կիրառելի բիզնեսում: Այսօր տեխնոլոգիական ոլորտում նոր գաղափարներով հանդես գալն ու դրանք իրագործելը դարձել է բավականին բարդ, և անհրաժեշտ է զարգացման նոր տարբերակներով հանդես գալ:

Այսպիսով, Fastex էկոհամակարգը հնարավորություն է տալիս կառուցել ու զարգացնել բիզնեսն իր Fastex Chain բլոկչեյն հարթակում, աշխատել Fasttoken կրիպտոարժույթով, կատարել կրիպտո փոխանցումներ Fastex Exchange-ում, իրականացնել էլեկտրոնային դրամապանակներից վճարումներ Fastex Pay ծրագրային լուծման միջոցով, մուտք գործել վիրտուալ իրականություն Fastex Verse-ի հետ, և ստեղծել կամ ձեռք բերել NFT-ներ նոր սերնդի էլէկտրոնային առևտրի հարթակում՝ ftNFT marketplace-ում:

Էկոհամակարգի ցուցադրությունն ուղեկցվել է բլոկչեյնին նվիրված պանելային քննարկումներով ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ: Նրանք խոսել են այն մասին, թե ուր են շարժվում բլոկչեյնն ու Web 3-ը, և ինչու պետք է միանալ դրանց:

Նշվում է, որ Fastex-ում և Fastex-ի հետ ոչինչ բարդ չէ, այստեղ բոլորը կարող են միանալ և սովորել. ի վերջո էկոհամակարգի գերնպատակն է ուղորդել հասարակությանը դեպի նոր իրականություն:

Harmony Meetup 3.0-ն սկիզբ է դրել Web 3 ոլորտում հայկական ներկայացուցչության զարգացմանը։

 Ուշագրավ
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել
---