Շանթ Սարգսյանը՝ կայծակնային շախմատի ԵԱ բրոնզե մեդալակիր

Շանթ Սարգսյանը՝ կայծակնային շախմատի ԵԱ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը երրորդ տեղն է զբաղեցրել Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված կայծակնային (բլից) շախմատի Եվրոպայի առաջնությունում և արժանացել բրոնզե մեդալի։

22 պարտիայում վաստակած 17․5 միավորով Սարգսյանը լավագույն արդյունքն է ցույց տվել Չեխիայի ներկայացուցիչ Դավիդ Նավարայի և Լեհաստանի ներկայացուցիչ Մաչեյ Կլեկովսկու հետ, սակայն լրացուցիչ գործակիցների հաշվարկից հետո զբաղեցրել է երրորդ տեղը:

Շանթ Սարգսյանն առաջնությունում տարել է 15 հաղթանակ, 5 պարտիա ավարտել է ոչ ոքի և կրել է 2 պարտություն:

Այս ստուգատեսում Հայաստանը ներկայացրել է նաև գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 9-րդ տեղը՝ վաստակելով 16․5 միավորով։

Կատովիցեում անցկացվել է նաև արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը, որտեղ, սակայն, Հայաստանի ներկայացուցիչներն անմասն են մնացել մեդալներից։

Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 16-րդ տեղը՝ 11 հնարավորից վաստակելով 8,5 միավոր, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը նույնքան միավորով մրցաշարն ավարտել է 18-րդ հորիզոնականում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---