Հայաստանը կմասնակցի Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին

PanARMENIAN.Net - Հայաստանը կմասնակցի Վրաստանում ՆԱՏՕ-ի Cooperative Longbow 2009 զորավարժություններին, որոնք տեղի կունենան մայիսի 6 - հունիսի 1: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը:



«Զորավարժությունների ծրագրման վերաբերյալ համաժողովի ավարտից հետո մենք կկարողանանք հստակ ասել, թե ինչպիսի կազմով կմասնակցենք այդ զորավարժություններին: Բայց մենք անպայման կմասնակցենք»,- ասել է Շահսուվարյանը:



Անցյալ չորեքշաբթի ՆԱՏՕ-ն հաղորդեց Վրաստանում ալյանսի անդամ եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով գործընկեր 19 երկրներից 1300 հոգու մասնակցությամբ զորավարժությունների անցկացման մասին: Զորավարժությունների առաջին փուլը տեղի կունենա Թբիլիսիում: Երկրորդ փուլը կդառնան ռազմա-դաշտային զորավարժությունները ջոկատների մակարդակով, որոնք տեղի կունենան մայիսի 18 - հունիսի 1 Վազիանիում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---