ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՆԵՂ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՆԱՎԹԱԳԱԶԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ

PanARMENIAN.Net - Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայի երկրներ կասպյան նավթի եւ գազի առաքման ռազմավարական ծրագիրը գործնական ուրվագծեր է ձեռք բերում: Այդ մասին հայատարարել է Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն` մեկնաբանելով Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ստամբուլյան գագաթնաժողովի արդյունքները: Իլիեսկուի խոսքերով, գագաթնաժողովի ընթացքում կայացել են բանակցություններ նեղ շրջանակում «սեւծովյան հնգյակի»` Ադրբեջանի, Վրաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Թուրքիայի մասնակցությամբ: ներկայումս աշխատանքային փուլում են գտնվում երկու նավթամուղեր` Բաքու-Սուպսա եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան: Ավարտվում է Ադրբեջանից Թուրքիայի հյուսիս ձգվող, դեպի Հունաստան եւ Իտալիա հնարավոր շարունակությամբ, գազատարի շինարարությունը: Իլիեսկուն նշել է, որ «հնգյակի» մասնակիցները ընդգծել են իրենց մտադրությունը մասնակցել «ՏՐԱՍԵԿԱ» նախագծի իրականացմանը, որի համաձայն հարավկասպյան նավթը Բալկաններով կհոսի Ասիայի եւ Եվրոպայի երկրներ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---