Երեւանի ու Անկարայի միջեւ երկխոսությունը չպետք է խանգարի հայերի կոտորածի դատապարտմանը

PanARMENIAN.Net - Ադանայի 1909թ. իրադարձությունները հնարավոր չէ մոռանալ: Պետք է միշտ հիշել անցյալի իրադարձություններն ու դատապարտել մարդկության դեմ հանցագործությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայ պատմաբան, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Մութաֆյանը: «Ադանայի հայկական ջարդերի հարյուրամյակին նվիրված գիտաժողովի անցկացումը ապրիլի 24-ի շեմին կարեւոր իրադարձություն է: Անհրաժեշտ է մշտապես հիշեցնել միջազգային հանրությանն այն մասին, թե ինչ է կատարվել 100 տարի առաջ Ադանայի հայ բնակչության հետ: Հաշված օրեր են մնացել մինչ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը հայ համայնքին եւ այս գիտաժողովը եւս մեկ անգամ կհիշեցնի Բարաք Օբամային Հայոց ցեղասպանության մասին»,-նշել է պրոֆեսորը:



Ըստ Կլոդ Մութաֆյանի, երկխոսությունն Երեւանի ու Անկարայի միջեւ չպետք է խանգարի նրան, որ մարդիկ հիշեն ու դատապարտեն հայերի կոտորածն Ադանայում եւ Օսմանյան կայսրության մյուս քաղաքներում: «Սա մեր անցյալն է եւ ոչինչ չի կարող խանգարել մեզ հիշել մեր պատմության մռայլ էջերը»,-հայտարարել է հայ պատմաբանը:



1909թ. ապրիլի 1-ին Կիլիկիայի Ադանա քաղաքում սկսվեց հայերի կոտորածը: Չորս օրում շուրջ 30 հազար հայ սպանվեց: Ապրիլի 12-ին կանոնավոր զորքերը մտան քաղաք եւ ջարդը վերսկսվեց: Եվ սա ընդամենը մեկ տարի անց այն բանից, երբ հայերը սատարեցին երիտթուրքերին հեղափոխության ժամանակ` հույս ունենալով, որ նոր ղեկավարությունը ինչ-որ կերպ կբարելավի հայերի վիճակը Արեւմտյան Հայաստանում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---