Ֆրանսիան ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում կրկին կոչ է արել վերականգնել Լաչինով տեղաշարժը17 հունվարի 2023 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ներկայությամբ, կրկին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ Այդ մասին ասվում է ԵԱՀԿ-ի Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության Twitter-ի միկրոբլոգում։ Ֆրանսիան նաև կոչ է արել պահպանել տեղի բնակչության իրավունքները։ Մեկ այլ գրառմամբ նշվում է, որ Ֆրանսիան, տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու նպատակով, վերահաստատել է իր հանձնառությունն՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթացի որոնմանը։ «Ֆրանսիան վերահաստատել է նաև այդ հարցում ներդրում ունենալու իր պատրաստակամությունը՝ համագործակցելով բոլոր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ»,- ասվում է գրառման մեջ։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» | Fastex-ն Օլիմպիադայի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290,000 FTN-ով Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե Թեհրանը կրկին հայտարարել է՝ Իրանը դեմ է իր միջազգային սահմանների ցանկացած փոփոխության Ավելի վաղ Արաքչին էր ընդգծել, որ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Ուկրաինացի գինեգործները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել ՀՀ և Վրաստանի դեմ Նշվել է, որ հայկական ու վրացական արտադրության ալկոհոլը շարունակում է առաքվել Ռուսաստանի շուկա և նաև Ուկրաինա Տոկաևը պատրաստակամ է հետագայում ևս Ալմաթիի հարթակը տրամադրել Բաքվի և Երևանի բանակցությունների համար Նա այդ մասին ասել է Ալիևի հետ հեռախոսազրույցում |