Առաջին անգամ 18 տարվա ընթացքում Մոսկվայում թուրքական դեսպանության առջեւ ապրիլի 24-ին պիկետի փոխարեն ցույց կլինի

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Մոսկովյան միջազգային Երաժշտության տանը կկայանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկո: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է «Ռուս-Հայկական Համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: Միջոցառմանը ներկա կլինեն ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» եւ «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցություններից պատգամավորներ, ինչպես նաեւ ՌԴ Դաշնության Խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: Երեկոյի երկրորդ կեսին տեղի կունենա «Անլռելի զանգակատուն» ներկայացման պրեմիերան, որը Ս.Փարաջանովի անվ. Մոսկովյան գեղարվեստական թատրոնի կողմից բեմադրվել է Պարույր Սեւակի համանուն պոեմի մոտիվներով»,- նշել է Նավոյանը:



Նա նաեւ հաղորդել է, որ առաջին անգամ 18 տարվա ընթացքում Մոսկվայում թուրքական դեսպանության առջեւ ապրիլի 24-ին պիկետի փոխարեն տեղի կունենա ռուսական հասարակայնության ցույցը` Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` Անկարային ուղղված պահանջով: «Մոսկվայի քաղաքապետարանը թույլ է տվել այդ ցույցը, որին մասնակցելու են հրեական, ասորական, քրդական եւ հունական համայնքների ղեկավարները»,- «Ռուս-Հայկական Համագործակցության» նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---