Հայտնի Cointelegraph կայքն անդրադարձել է Fasttoken-ի հանրային վաճառքին![]() 24 հունվարի 2023 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Թվային ակտիվների աշխարհում հայտնի համաշխարհային Cointelegraph կայքն անդրադարձել է Fastex էկոհամակարգի պաշտոնական թվային ակտիվի՝ Fasttoken-ի հանրային վաճառքի մեկնարկին: Պարբերականը խոսել է հայկական ծագմամբ կրիպտոարժույթի՝ Fasttoken-ի հանրային վաճառքի հաջող մեկնարկի և մեծ լսարանին այն հասանելի դառնալու մասին: Fasttoken-ը հանրային վաճառքի երեք օրերի ընթացքում ունեցել է 0.35 եվրո ֆիքսված արժեք: Հունվարի 21-ից սկսած՝ թվային ակտիվը հասանելի է նաև Fastex Exchange հարթակում: Հատկանշական է, որ հանրային վաճառքից կարճ ժամանակ անց կրիպտոարժույթը գրանցում է գնային աճ՝ հասնելով 0.43 եվրոյի: FTN-ն այսօր բաց է ավելի քան 40 միլիոն և հասանելի՝ մոտ 1 միլիոն ակտիվ օգտատիրոջ և 700 գործընկերոջ համար՝ SoftConstruct ցանցի 20 հարթակում: Web3 տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ օրերցօր մեծանում է հետաքրքրությունը ինչպես թվային, ակտիվների, այնպես էլ NFT խանութների նկատմամբ: Fastex-ը նույնպես անմասն չի մնում թվային աշխարհի միտումներից: Ընկերությունը վերջերս Դուբայում գտնվող Emirates առևտրի կենտրոնում բացել է աշխարհում առաջին NFT խանութ - սրահը՝ ftNFT-ը: «Դե ինչ, միասին սովորենք նորը և հետևենք հայկական ծագմամբ թվային ակտիվի հաջողության ճանապարհին՝ աշխարհին ներկայանալով նոր ասելիքով»,-ասվում է հաղորդագրության մեջ։ ![]() ![]() Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |