Մեկնարկում են բասկետբոլի Հայաստանի առաջնությունները20 ապրիլի 2009 - 23:13 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկում են Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները: Այսօր պայքարի մեջ կմտնեն կանայք, իսկ վաղը` տղամարդիկ:Տղամարդկանց պայքարում ելույթ կունենան 6 թիմեր: Չեմպիոնության համար կպայքարեն Երեւանի «Պոլիտեխնիկը», «Հատիսը», «Սփյուռքը», «Արաբկիր-ՖԻՄԱ»-ն, Լեռնային Ղարաբաղի «Արցախը» եւ Գյումրիի համանուն թիմը: Երկարատեւ ընդմիջումից հետո վերածնվել է «Հատիսը»: Առաջնության նորեկն է «Սփյուռքը», որի կազմում հանդես են գալու Հայաստանում բնակվող սփուռքահայ մի շարք բասկետբոլիստներ: Կանանց պայքարում եւս ելույթ են ունենալու 6 թիմեր: Գյումրին դարձյալ ներկայացված է 2 թիմերով` ԳՄՀ-ն եւ «Գյումրին»: ԳՄԻ-ին` Գյումրու մանկավարժական համալսարանը հանդիսանում է Հայաստանի գործող չեմպիոն: Երեւանից հանդես կգան «Աջեռան», «Հատիսը» եւ «Գրանդ Քենդին»: Կանանց թիմ կունենա նաեւ Լեռնային Ղարաբաղը, որը հանդես կգա «Արցախ» անունով: Առաջնության մասնակիցները առաջիկա ամիսներին կպայքարեն 4 շրջանով, որից հետո հայտնի կդառնան մրցանակակիրները: Առաջին 4 հորիզոնականներում հայտնված թիմերը իրավունք են ստանալու նաեւ տարեվերջում պայքարել Հայաստանի գավաթի համար: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին |