Գրիգորյան․ Միջազգային տեսանելի մեխանիզմ է պետք, որ Ստեփանակերտի ու Բաքվի միջև քննարկումներ լինեն

Գրիգորյան․ Միջազգային տեսանելի մեխանիզմ է պետք, որ  Ստեփանակերտի ու Բաքվի միջև քննարկումներ լինեն

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հայկական կողմն աշխատում է խաղաղության պայմանագրի հստակության վրա։ Նրա խոսքով, հայկական կողմը ստացել է իր առաջարկած տեքստի պատասխանը, հիմա աշխատում են խաղաղության տեքստի վրա։

«Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որպեսզի Ստեփանակերտի ու Բաքվի միջև տեղի ունենան քննարկումներ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության շուրջ»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը շարունակում է աշխատել միջազգային իր գործընկերների հետ, որպեսզի այս մեխանիզմը կայանա, գրում է Panorama.am-ը։

Լրագրողները խնդրել են հստակեցնել՝ այս պահին քննարկվող, մշակվող, պարբերաբար միմյանց փոխանցվող փաստաթղթում Ղարաբաղի մասին հիշատակում կա՞, թե՞ ոչ։

Գրիգորյանը պատասխանել է. «Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը դեռ վերջնական չէ, բանակցություններ են ընթանում։ Ես հասկանում եմ, որ հանրությունը հստակ բաներ է ակնկալում, բայց ես ակնկալում եմ որոշակի չափով հասկանալ մեզ, որ դա բանակցային գործընթաց է ու եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն դեռ ոչ մի բան համաձայնեցված չէ։

Կարող է որոշ կետերում համաձայնություն լինել։ Գիտեք, որ մենք արդեն համաձայնել ենք Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, բայց դա դեռ չի նշանակում, որ դա վերջնական համաձայնեցված է։ Բանակցությունների գործընթաց է ու վերջնական համաձայնության կարիք կա բոլոր հարցերում»։

Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ հնարավորինս շուտ տեքստը պատրաստ կլինի ու կփոխանցվի Ադրբեջանին։

«Այս պահին չեմ կարող ասել, թե փոխանցումը ինչպես տեղի կունենա, բայց երբ հստակություն լինի, հանրությունը տեղյակ կլինի այդ մասին»,-ասել է նա։

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի ներգրավումը Լեռնային Ղարաբաղում կարգավորման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի։ Նա կոչ է արել առաջնորդվել ԼՂ-ում կարգավորման վերաբերյալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների որոշումներով, իրագործել դրանք։

Ընթերցեք նաև․ ԱԽ քարտուղար․ ՌԴ-ին ներկայացրել ենք պատճառները, որոնց համար հրավիրել ենք ԵՄ առաքելությանը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---