ԱԽ քարտուղար․ ՌԴ-ին ներկայացրել ենք պատճառները, որոնց համար հրավիրել ենք ԵՄ առաքելությանը

ԱԽ քարտուղար․ ՌԴ-ին ներկայացրել ենք պատճառները, որոնց համար հրավիրել ենք ԵՄ առաքելությանը

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Հայաստանը ՌԴ գործընկերներին ներկայացրել է այն պատճառները, որոնց համար հրավիրել է ԵՄ առաքելությանը։

Նրա խոսքով` ԵՄ քաղաքացիական առաքելության ժամանումը փոխկապակցված է 2021-2022 թվականներին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետ, գրում է Sputnik Արմենիան։

«Հաշվի առնելով մեր ունեցած փորձը, որ գոյություն ունեցող անվտանգային համակարգերը չեն գործում, Հայաստանը հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությանն անվտանգության որոշակի երաշխիքներ ստեղծելու համար»,- ասել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ երաշխիքները միշտ չէ, որ ռազմական են, երբեմն դրանք կարող են ապահովել նույնիսկ տնտեսական հարաբերությունները։ Եվ այս առումով քաղաքացիական առաքելությունը լրացուցիչ երաշխիքներ է ստեղծում։

Խոսելով Մոսկվայի բացասական դիրքորոշման մասին՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ Հայաստանը պարբերաբար քննարկում է Ռուսաստանի հետ բոլոր խնդրահարույց հարցերը։

«Հայաստանը ՌԴ գործընկերների հետ պարբերաբար քննարկում է այն բոլոր խնդիրները, որոնք գոյություն ունեն, և ներկայացնում է հայկական կողմի դիրքորոշումները, թե ինչու են այս կամ այն քայլերը կատարել։ 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, 2022-ի սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից հարձակում եղավ, տարածքներ օկուպացվեցին, և այդ վտանգը շարունակում է մնալ։ Այդ սպառնալիքը չեզոքացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է որոշակի միջազգային երաշխիքներ ստեղծել, որի ուղղությամբ էլ աշխատում ենք»,–ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԵՄ դիտորդների հայտնվելը կարող է աշխարհաքաղաքական առճակատում բերել հարավկովկասյան տարածաշրջան։

Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, թե Եվրամիության գործողություններն ուղղված են Ռուսաստանին ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից հեռացնելուն։

«Կարծում եմ՝ մենք չպետք է խաբվենք «քաղաքացիական առաքելություն» տերմինով։ Առաքելությունն ինքնին Եվրամիության ընդհանուր քաղաքականության վարողն է անվտանգության և պաշտպանության ոլորտում, այլ ոչ թե քաղաքացիական, և հնարավոր է, որ այն վերածվի ռազմական բաղադրիչներով ներկայության, նաև գոյություն ունի հնարավորություն, որ այս առաքելությունը կսկսի ընդլայնվել դեպի Լեռնային Ղարաբաղի տարածք», - ասել է Բոչարնիկովը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---