Արոնյանը WR Chess Masters-ի վերջին տուրում կմրցի Գուկեշի հետ․ Հաղթողը կարժանանա գլխավոր մրցանակին

Արոնյանը WR Chess Masters-ի վերջին տուրում կմրցի Գուկեշի հետ․ Հաղթողը կարժանանա գլխավոր մրցանակին

PanARMENIAN.Net - Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ընթացող շախմատի WR Chess Masters մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի արդյունք է գրանցել ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի հետ խաղում:

Վերջին՝ 9-րդ տուրից առաջ Լևոն Արոնյանը հնդիկ Դոմարաջու Գուկեշի հետ 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, հայտնում է Հանրային ռադիոն։

Փետրվարի 25-ին կայանալիք վերջին՝ 9-րդ տուրում Արոնյանը կմրցի Դոմարաջու Գուկեշի հետ: Այդ մրցախաղում հաղթողը կարժանանա գլխավոր մրցանակին՝ 40 հազար եվրոյի: Իսկ հավասար միավորների դեպքում հաղթողին կորոշի լրացուցիչ մրցախաղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---