Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը՝ ՌԴ Գրան պրիի հաղթող

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը՝ ՌԴ Գրան պրիի հաղթող

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Գրան պրիի կանանց մենասահքում։

Երկու ծրագրի արդյունքում 15-ամյա Պետրոսյանը վաստակել է 255․01 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Կամիլա Վալիևան (241․76), իսկ երրորդը՝ Ելիզավետա Տուկտամիշևան (241․61)։

Իսկ 2023-ի ՌԴ չեմպիոն Սոֆիա Ակատյևան (241․09) միայն 4-ն է, հայտնում է Sportkp.ru-ն։

Ադելիա Պետրոսյանը մարզվում է հայտնի մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբում, ինչպես և Վալիևան։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---