Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար կենսական կարեւոր նշանակություն չունի

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանի եւ Անկարայի միջեւ հեռուստակամուրջ կայացավ «Հայաստան-Թուրքիա. իրական տեղաշարժեր երկկողմանի հարաբերություններու՞մ, թե՞ գերտերությունների աշխարհաքաղաքական խաղեր» թեմայով: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տարբեր ոլորտների թվում քննարկման առարկա դարձավ նաեւ տնտեսական գործոնը, որը սահմանի բացումից հետո բարենպաստ ազդեցություն կունենա հայկական տնտեսության վրա: Սակայն, հեռուստակամուրջի մասնակիցներից մեկի` Երեւանի Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի կարծիքով դա չի համապատասխանում իրականությանը: Երեւանը քաղաքական կամք ցուցաբերեց եւ հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնող դարձավ ամենեւին ոչ տնտեսական նկատառումներից ելնելով, ինչպես դա փորձում է ներկայացնել Անկարան` խմորելով այն խոսակցությունները, թե «Հայաստանը սարսափելի դրության մեջ է եւ սահմանի բացման կարիքն ունի»:



«Դա վաղուց այդպես չէ,- կարծում է Հայկ Դեմոյանը,- եւ Թուրքիան սխալվում է: Նույնիսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար կենսական կարեւոր նշանակություն չունի»: Դեմոյանի կարծիքով, այդ հարցի նկատմամբ անտարբերությունը նկատվում է նաեւ Հայաստանի բնակչության շրջանում:



Հայկ Դեմոյանը հերթական թյուրիմացությունը համարեց Թուրքիայի վարչապետի հայտարարությունը սահմանի բացումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապելու մասին: «Հայաստանի ղեկավարությունը երբեք Թուրքիայի հետ չի սակարկի եւ վտանգի չի ենթարկի ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը: Այստեղ սակարկությունը տեղին չէ»,- հայտարարել է Հայկ Դեմոյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---