Ամերիաբանկը DigiTec էր բերել իր A կետը, A Talks-երն ու էքսպոյի ամենամեծ տաղավարը՝ A Space-ը

Ամերիաբանկը DigiTec էր բերել իր A կետը, A Talks-երն ու էքսպոյի ամենամեծ տաղավարը՝ A Space-ը

PanARMENIAN.Net - Մարտի 10-12-ը DigiTec-ը Մարզահամերգային համալիրում հավաքել էր ՏՏ ոլորտի խոշորագույն ներկայացուցիչներին: Էքսպոյի պատմության ամենամեծ տաղավարը՝ A Space-ը, Ամերիաբանկինն էր, իր տիեզերական ֆինթեք միջավայրով, գունեղ թեմատիկ հատվածներով և հագեցած ծրագրով: Տաղավարի այցելուները հնարավորություն ունեցան մասնակցելու միանգամից երկու խաղարկության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի մի մաս դարձան, ինչպես նաև լսեցին թեմատիկ ու հետաքրքիր A Talks-երը, մանրամասն ծանոթացան ոչ միայն Ամերիաբանկի պորդուկտներին, այլև անմիջապես բրենդին ու բրենդի արժեքներին:

Անմիջապես էքսպոյի հատված մուտք գործելիս այցելուները հայտնվում էին տաղավարի «Մենք ենք մեր A կետը» հատվածում՝ հետաքրքիր, զարմացնող ու տպավորիչ: Այստեղ բոլորի համար Բանկը պատրաստել էր ոգեշնչող ու մոտիվացնող փորձառություն՝ մի միջավայրում մեկտեղելով ու ներկայացնելով Հայաստանի ու Ամերիայի մշակույթը, գենը, արժեքներն ու ժառանգությունը, մեծ երազանքն ու մտքի թռիչքը, ինչպես նաև պատմելով, թե ինչից են ոգեշնչվում հենց իրենք՝ ամերիացիները, նպատակ ունենալով նաև իրենց տեսլականով վարակելու այցելուներին:

Հաջորդ՝ A Talks հատվածում ուշադրության կենտրոնում մարդիկ էին՝ ինչպես փորձառու ամերիացիները, այնպես էլ ընկերության հմուտ գործընկերները, որոնք էքսպոյի երեք օրվա ընթացքում այցելուների հետ ոչ միայն կիսվեցին իրենց փորձով ու մասնագիտական խորհուրդներով, այլև բացահայտեցին ֆինթեքի գաղտնիքներն ու պատասխանեցին հավաքվածներին հետաքրքրող և հուզող բոլոր հարցերին:

«Մեր մասնագետներն ու գործընկերները երկար տարիների կուտակած աշխատանքային փորձ ունեն, և նրանք այստեղ են՝ արժեքավոր խորհուրդներ տալու այլ ոլորտների մեր գործընկերներին: Մենք խոսում ենք ոչ միայն ծառայությունների, այլև սովորական մասնագիտական հմտությունների և կարևոր թեմաների մասին»,- ասաց Ամերիաբանկի Թվային վաճառքների և փորձառության բաժնի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը:

Իր հերթին, ներկայացնելով իր talk-ը, Ամերիաբանկի բիզնես բանկինգի զարգացման պատասխանատու Կարեն Քարամյանը նշեց. «Ներկայացրեցի ՓՄՁ-ների մասին որոշակի տեղեկատվություն, վերջին տարիներին զարգացման միտումները թվային նոր ծառայությունների մասով, ու թե այդ ուղղությամբ Ամերիաբանկն ինչ է անում և ինչ ծառայություններ է մատուցում, որպեսզի հեշտացնի թե գործող, թե ապագա ՓՄՁ հաճախորդների գործունեությունը»:

A Space-ի հաջորդ կանգառն A Motion հատվածն էր. էլեկտրական երկու հեծանիվ վարելով այցելուները լուսավորում էին վերնամասում տեղադրված համաստեղությունները՝ այդպիսով միանալով Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերից մեկին ռեԱրմենիա հարթակում ակտիվ «Զլինկ» նախագծին: Այցելուներին ընդամենն անհրաժեշտ էր մոտ մեկ րոպե անդադար պտտել հեծանիվների ոտնակները, իսկ Բանկն իր հերթին յուրաքանչյուր պտույտի դիմաց նվիրատվություն է անելու՝ 13-18 տարեկան հայ դպրոցականների համար նախատեսված «Զլինկ» կրթական հավելվածի զարգացմանը նպաստելով: Հանգանակված գումարն ուղղվելու է բիզնեսի, փափուկ հմտությունների, բլոկչեյն տեխնոլոգիաների և գիտության թեմաներով նոր տեսադասերի պատրաստմանը:

Բացի այդ, երկու մրցույթ էր կազմակերպվել ինչպես MyAmeria-ի օգտատերերի, այնպես էլ լուսանկարվել սիրողների համար, որոնց արդյունքում խաղարկվելու են iPhone 14 Pro Max սմարթֆոն և 8-րդ սերնդի Apple Watch:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---