Միրզոյանն ու Լավրովը Մոսկվայում կքննարկեն նաև ԵՄ առաքելության տեղակայման հարցը17 մարտի 2023 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Մարտի 20-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպմանը կքննարկվի նաև ՀՀ տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցը։ Այդ մասին Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, հայտնում է Panorama.am-ը։ «Բոլորս տեղյակ ենք, որ Ռուսաստանը զգայուն վերաբերմունք ունի ԵՄ առաքելության հետ կապված։ Հարցը քննարկում ենք այդ գործընկերների հետ։ Շուտով նախատեսվում է ԱԳ նախարարի այցը Մոսկվա, և այդ հարցը, վստահաբար, կքննարկվի»,- նշել է Հովհաննիսյանը։ Լավրովը հունվարի 18-ին հայտարարել է, որ ԵՄ առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին առանց Բաքվի համաձայնության կարող է հակաարդյունավետ լինել։ «Չնայած նրան, որ մենք դաշնակիցներ ենք, որ ՀԱՊԿ առաքելությունը լիովին պատրաստ էր, հայկական կողմը գերադասում է պայմանավորվել ԵՄ հետ, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմքով քաղաքացիական դիտորդների առաքելություն տեղակայվի։ Դա Ադրբեջանի հետ սահմանին է, և, հավանաբար, եթե այդ առաքելությունը ծավալվի առանց Ադրբեջանի համաձայնության, այն ուղղակի կարող է հակաարդյունավետ լինել։ Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն այն կարող է լրացուցիչ գրգռիչներ առաջացնել»,-ասել է նա։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը |