Մարուքյան․ Ադրբեջանցի «էկոակտիվիստը» սպառնում է «խմել հայերի արյունը»՝ ո՞ւր է քաղաքակիրթ աշխարհը

Մարուքյան․ Ադրբեջանցի «էկոակտիվիստը» սպառնում է «խմել հայերի արյունը»՝ ո՞ւր է քաղաքակիրթ աշխարհը

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «էկոակտիվիստներից» մեկը սպառնում է Նովրուզի կապակցությամբ «խմել հայերի արյունը»։ Նա այդ մասին գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Արյունարբու ռեժիմի և նրա խամաճիկների համար Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակիչներին սովի մատնելը բավարար չէ։ Հիմա նրանց պսևդոէկոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց արյունը։ Իրո՞ք 21-րդ դարում ենք ապրում։ Քաղաքակիրթ աշխարհն ո՞ւր է»,-ասվում է գրառման մեջ։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---