Պետրակով․ Հետաքրքիր և ուսուցողական խաղ էր՝ արդեն գիտեմ, ում հետ հույսեր կապել

Պետրակով․ Հետաքրքիր և ուսուցողական խաղ էր՝ արդեն գիտեմ, ում հետ հույսեր կապել

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը գոհ է մնացել ֆուտբոլիստների խաղից Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպման ժամանակ, թեև այն ավարտվել է ոչ ոքի՝ 2։2 հաշվով։

«Բավականին հետաքրքիր ու կոնկրետ ինձ համար ուսուցողական հանդիպում ստացվեց։ Հինգ նոր ֆուտբոլիստ փորձարկեցի։ Արդեն գիտեմ, թե ում հետ հույսեր կապել, կամ որ օղակի համար ֆուտբոլիստ փնտրել։ Շատ էի ուզում, որ հաղթեինք, բայց ափսոս, չստացվեց», - ասել է Պետրակովը, գրում է Sputnik Արմենիան։

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում Ալեքսանդր Պետրակովը բավականին փոփոխություններ էր կատարել, ինչը սպասելի էր։ Կար կարևոր նպատակ տեսնել թիմի նոր ֆուտբոլիստներին գործի մեջ։

Կիպրոսի հետ խաղում «Բավարիա-2» -ի հարձակվող Հրանտ-Լեոն Ռամոսը դարձավ 2 գոլի հեղինակ՝ տպավորիչ արդյունք նոր ֆուտբոլիստի խաղում։

«Ես խնդրում եմ շատ չգովեք Հրանտին, որովհետև նրա երակներում հայկական արյուն է հոսում, կարող է շատ ոգևորվել, ու դա կխանգարի նրան։ Հայ ֆուտբոլիստների մոտ նման դեպքեր եղել են։ Ես նրան վստահում եմ ու ցանկանում եմ, որ նրա խաղը զարգանա, իսկ դրա համար հարկավոր է, որ Հրանտին պարզապես հանգիստ, առանց ավելորդ ոգևորության մատուցենք արժանին», - հավելել է հավաքականի մարզիչը։

Նա նշել է, որ խաղի ընթացքում մեր ֆուտբոլիստների մոտ որոշակի հոգնածություն է նկատվել, և այդ պատճառով եղան փոփոխություններ։

Պետրակովն անցկացրած երկու խաղի ընթացքում փորձարկել է 7 ֆուտբոլիստի, բոլորից էլ գոհ է, բայց աշխատանքը հավաքականում շարունակվելու է, և հնարավոր է, որ նոր ֆուտբոլիստներ հայտնվեն։

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում ոչ-ոքի խաղաց Կիպրոսի թիմի հետ: Խաղն ավարտվել է 2:2 հաշվով:

 Ուշագրավ
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
Պատասխանելով Հայաստան-Թուրքիա առաջիկա խաղի մասին հարցին՝ ասել է, որ չէր ցանկանա, որ այդ հանդիպումը շատ քաղաքականացվեր
«Պետք է հարգենք Հենրիխի որոշումը, նա Հայաստանի համար եզակի ֆուտբոլիստ է»,-ասել է Պետրակովը
Մարզադաշտի տոմսարկղում վաճառքը կմեկնարկի մարտի 26-ից
---