Ծանրամարտի ԵԱ տոմսերն արդեն վաճառքում են

Ծանրամարտի ԵԱ տոմսերն արդեն վաճառքում են

PanARMENIAN.Net - Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը մեկնարկել է: Բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանն ապրիլի 15-23-ը կընդունի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Տոմսերի արժեքը 1000-ից մինչև 10,000 դրամ է, իսկ ապրիլի 23-ի համար՝ 4000-18,000 դրամ: Տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է 2024-ին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցի մոտ 40 երկրից 500-ից ավելի մարզիկ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի ԵԱ-ին․ 5 մարզիկ է հայտագրվել։ Նրանց անունները հրապարակվել են Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքում՝ երկրների մասնակցության վերջնական ցուցակում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---