Գաբրիել Սարգսյանը 3-րդն է Կասիմջանովի գավաթի մրցաշարում 1 ապրիլի 2023 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 5.5 միավորով «Ռուստամ Կասիմջանովի գավաթ» արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Սարգսյանը մեկ միավոր է զիջել գլխավոր մրցանակը նվաճած սերբ Ալեքսանդր Ինջիչին՝ տանելով 3 հաղթանակ, 5 պարտիա ավարտելով ոչ-ոքի և պարտվելով միայն վերջին տուրում, հայտնում է Հանրային ռադիոն։ Մրցաշարը, որին մասնակցում էր 10 շախմատիստ, տեղի է ունեցել Տաշքենդում։ Գաբրիել Սարգսյանն աշխարհի թիմային ութերորդ առաջնության հաղթող (2011 թվական) է, շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող (2006, 2008, 2012 թվականներին) Հայաստանի հավաքականի կազմում։ 2022 թվականին դարձել է օլիմպիական փոխչեմպիոն։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը | Նորագյուղի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է Հայեցակարգ-կոնցեպտը քննարկվել է կառավարության մակարդակով Ամերիկահայ գործարարը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու համար WITSA-ի մրցանակ է ստացել Նրա հիմնադրած և ղեկավարած ընկերությունը՝ «Ագենուս Բիո»-ն, զբաղվում է քաղցկեղի բուժման աշխատանքներով Ցուցուլյան․ «Դոմուսում» հակահրդեհային համակարգ չկար Նա նաև ասել է, որ վնասների չափի մասին դեռ վաղ է խոսել Ադրբեջան այցի ժամանակ Դուրովը եղել է նաև հայաթափված Արցախում Դուրովն Ադրբեջանում էր նույն այն օրերին, երբ այդ երկիր էր այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը |