ՄԻՊ թեկնածուն՝ Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին․ Որևէ գործի մասին չեմ խոսի, եթե ծանոթ չեմ հանգամանքներին

ՄԻՊ թեկնածուն՝ Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին․ Որևէ գործի մասին չեմ խոսի, եթե ծանոթ չեմ հանգամանքներին

PanARMENIAN.Net - ՔՊ-ի կողմից ՄԻՊ պաշտոնում առաջադրված գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն ԱԺ-ում իր թեկնածության քննարկման ժամանակ, պատասխանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին հարցին, ասել է, որ որևէ գործի մասին չի խոսի, եթե ծանոթ չէ բոլոր հանգամանքներին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է նա գնահատում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պահվածքը Կասկադում, երբ վերջինս թքել էր իրեն դավաճան անվանած անձի դեմքին։

Մանասյանն ասել է, որ իր հիմնական արձանագրումն այն է, որ Հայաստանում պետք է բացառված լինի ատելության խոսքը։

«Պետք է բացառված լինի բռնությունը, բռնության քարոզը ու ցանկացած այնպիսի իրավիճակ, որը կարող է վնաս պատճառել մարդու իրավունքներին ու արժանապատվությանը: Իմ պատասխանն այսքանն է», - ասել է նա։

Նա հավելել է, որ կկարողանա մանրամասնել այն ժամանակ, երբ կունենա ՄԻՊ գործիքակազմը։

34-ամյա Մանասյանն իրավաբան է, վերջին 4 ամիսն աշխատել է գլխավոր դատախազությունում, ավելի վաղ՝ Սահմանադրական դատարանում։ եկնածուին ներկայացրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նա վստահություն է հայտնել, որ Մանասյանն իր «հարուստ աշխատանքային փորձն ու բարձր որակավորումը կծառայեցնի ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությանը»։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---