Նենսի Պելոսին հաստատում է իր դիրքորոշումը ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

PanARMENIAN.Net - Տասնյակ կոնգրեսականներ, Ամերիկայի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ մասնակցել են ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված միջոցառմանը` նվիրված Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Ամերիկայի Հայ Դատի գրասենյակում (ANCA): Միջոցառման ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Պելոսին եւ Պալատի մեծամասնության առաջնորդ Ստենի Խոերը եւս մեկ անգամ հայտարարել են ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն իրենց հավատարմության մասին:



«Վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչի Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը: Մենք պետք է հասկանանք, որ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը կախված է մեզնից յուրաքանչյուրից»,- նշել է Նենսի Պելոսին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---