Վիվա-ՄՏՍ-ը Գյումրիում 5G ցանց է գործարկել

Վիվա-ՄՏՍ-ը Գյումրիում 5G ցանց է գործարկել

PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ն ընդլայնել է իր կոմերցիոն 5G ցանցը դեպի Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրի։ Վիվա-ՄՏՍ-ի համար նորարարությունների հասանելիությունը մարզերում միշտ եղել է առաջնահերթություն։ Գյումրին Հայաստանի արվեստի և արհեստի կենտրոններից է և զբոսաշրջության հանրաճանաչ վայր իր բազմաթիվ հոգևոր-պատմական հուշարձաններով և տեսարժան վայրերով, սրճարաններով, ռեստորանահյուրանոցային համալիրներով, ինչպես նաև ձեռնարկություններով:

Ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում, Հայաստանի առաջին 5G ցանցը կծառայի որպես տնտեսական ակտիվության խթանման էական ենթակառուցվածք։ Վիվա-ՄՏՍ-ը 2009թ. ապրիլին հենց Գյումրիից է հայտարարել իր 3G ցանցի գործարկման մասին: Դա Հայաստանում UMTS/HSPA (Շարժական հեռահաղորդակցության համընդհանուր համակարգ / Բարձր արագությամբ փաթեթների հասանելիություն) տեխնոլոգիայի հիման վրա 3G-ի առաջին ներդրումն էր Հայաստանի բնակչության համար: Վիվա-ՄՏՍ-ը դարձյալ առաջինը Հայաստանում՝ 2010-ի դեկտեմբերին գործարկել է 4G/LTE ցանցը, ինչի շնորհիվ մեր երկիրը դարձել է այդ ցանցը կիրառող՝ աշխարհի տասն առաջադեմ երկներից մեկը:

«Հպարտ ենք, որ գործարկել ենք 5G ցանցը Գյումրիում՝ Հայաստանի արվեստի և արհեստի կենտրոնում։ Սա Հայաստանի երկրորդ քաղաքն է, և միանշանակ, երկրորդ տեղը, որտեղ հասանելի կլինի 5G-ն, Գյումրին է։ Գործարարները, զբոսաշրջիկները և ընդհանուր առմամբ ամբողջ բնակչությունը միանշանակ կշահեն 5G տեխնոլոգիայից։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մարզերին և խոսքը վերաբերում է ինչպես բիզնես նախաձեռնություններին, այնպես էլ սոցիալական ներդրումներին: Սոցիալական և տնտեսական անհավասարությունը Հայաստանում պետք է և կարող են վերացվել և անկախ նրանից, թե Հայաստանի որ մասում եք ապրում, դուք պետք է կարողանաք օգտվել ժամանակակից տեխնոլոգիաների առավելություններից»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

5G-ն բջջային ցանցերի ամենանորարար տեխնոլոգիան է աշխարհում: Սմարթֆոն և բջջային սարքեր օգտագործողներին 5G ցանցն առաջարկում է առավել բարելավված հնարավորություններ: Այս տեխնոլոգիայով աշխատող ցանցը կծառայի որպես առանցքային ենթակառուցվածք՝ Հայաստանի տնտեսության խթանման համար: Ինչպես ամենուր աշխարհում, 5G-ն հնարավորություն է տալիս զարգացնելու իրերի ինտերնետի տեխնոլոգիաները (IoT)՝ սահուն կերպով միմյանց միացնելով միլիոնավոր սարքեր, թույլ տալով փոխանակել տվյալներ՝ միասնական ցանցով: 5G-ն կխթանի թվային ապագան և առանցքային դեր կխաղա թվային տնտեսության զարգացման համար՝ չսահմանափակվելով այնպիսի ոլորտներով, ինչպիսիք են բժշկությունը/հանրային առողջապահությունը, տրանսպորտը, լոգիստիկան, Արհեստական բանականությունը (AI), M2M /մեքենայից մեքենա/ կիրառությունները, հավելվածների առավել արդյունավետ օգտագործումը, ամպային տեխնոլոգիաները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, քաղաքաշինությունը և քաղաքների զարգացումը, սմարթ գյուղատնտեսությունը և բազում այլ ոլորտներ: 5G տեխնոլոգիայի ներդրումը կնպաստի ՏՀՏ ոլորտի հետագա զարգացմանը Հայաստանում:

5G տեխնոլոգիայի միջոցով համացանցից օգտվելիս՝ կիրառվում են սակագնային պլանով նախատեսված սակագները:

Apple Inc. ընկերությունը համապատասխան կարգաբերումներ է արել 5G տեխնոլոգիայի հետ համատեղելի սմարթֆոնների համար, որպեսզի օգտագործողները հնարավորություն ունենան օգտվելու Վիվա-ՄՏՍ-ի 5G ցանցից: Դրա համար՝ Apple հեռախոսը նախ պետք է համատեղելի լինի 5G տեխնոլոգիայի հետ:

Ապրիլի 6-ին, առաջինը Հայաստանում՝ Վիվա-ՄՏՍ-ը Երևանի փոքր կենտրոնում գործարկել է 5G ցանց: 5G ցանցի գործարկումը լիովին համահունչ է Վիվա-ՄՏՍ-ի երկարաժամկետ ծրագրերին. ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է շարունակաբար ընդլայնվող հնարավորություններ, ինչպես նաև՝ նպաստում է ազգային տնտեսության զարգացմանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---