ԱԽ քարտուղար․ Ակնկալիք ունենք Ֆրանսիայից ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցում![]() 28 ապրիլի 2023 - 17:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանը իր միջազգային գործընկերների հետ ինտենսիվ աշխատում է, որպեսզի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկվի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ «Բնականաբար, սա քննարկում ենք նաև Ֆրանսիայի հետ և ակնկալիք ունենք, որ աջակցություն կստանանք»,- ասել է ՀՀ ԱԽ քարտուղարը, գրում է Aysor.am-ը։ Նա հավելել է, որ Ֆրանսիան կարող է օգտակար լինել Հայաստանին թե՛ երկրի անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, «Ֆրանսիան բազմաթիվ հարցերում կարող է օգտակար լինել և օգնել Հայաստանին ու շարունակում է ճանապարհներ փնտրել Հայաստանին օգնելու հարցում։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան շարունակում է հետաքրքրված մնալ ԼՂ հարցով», - ասել է նա։ Ըստ Գրիգորյանի՝ Ֆրանսիայի կողմից մեծ հետաքրքրություն կա, որպեսզի կարգավորվի իրավիճակը Լաչինի միջանցքում։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |