ԿԲ նախագահ․ 2022-ին ՏՏ ոլորտի կշիռը ՀՀ ՀՆԱ–ում քառապատկվել է

ԿԲ նախագահ․ 2022-ին ՏՏ ոլորտի կշիռը ՀՀ ՀՆԱ–ում քառապատկվել է

PanARMENIAN.Net - 2022-ին ՏՏ ոլորտի կշիռը Հայաստանի ՀՆԱ–ի մեջ քառապատկվել է։ Այդ մասին մամուլի ասուլիսում, ներկայացնլով տնտեսության աճի հիմնական ուղղությունները, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Մենք տեսնում ենք, որ ոչ ռեզիդենտները, ովքեր գալիս են Հայաստան աշխատելու, ստանում են բավականին բարձր աշխատավարձ»,– ասել է Գալստյանը` նշելով, որ ֆինանսական այդ միջոցներն ուղղելով սպառման, բարձր վարձատրվող ռելոկանտները Հայաստանում նաև գնաճի միտում են ստեղծում, հայտնում է Sputnik Արմենիան։

https://armeniasputnik.am/20230502/tt-volvorti-kshiry-hajastani-hnai-mej-qarapatkvel-e-martin-galstjan-59050589.html

Ուստի ԿԲ–ի նպատակն է, որպեսզի այդ միջոցներն ուղղվեն ոչ թե սպառմանը, այլ խնայողություններին, ինչը կնպաստի նաև գնաճային միտումների նվազմանը։

Անդրադառնալով տնտեսական աճի կառուցվածքին Գալստյանն ասել է, որ տնտեսության հիմնական ճյուղերն են մնում ծառայությունների, առևտրի, շինարարության, մասամբ նաև մշակող արդյունաբերության ոլորտներն են։

«Մենք շարունակում ենք մնալ այն մտքին, որ այս տարի ևս հիմնական տնտեսակական ակտիվությունը երկրում շարունակելու են ապահովել ծառայությունների և շինարարության ճյուղերը»,– ասել է Գալստյանը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն 2023–ի մարտին տնտեսության տարեկան աճը կազմել է 14 տոկոս։ Ամենաբարձր աճն արձանագրվել է արտաքին առևտրում 149.5 տոկոս։ Ներքին առևտուրն աճել է 126.1 տոկոսով, ծառայությունները 21.9-ով, շինարարությունը 19-ով։ Արդյունաբերության աճը տնտեսական աճի կառուցվածքում կազմել է 8.6 տոկոս։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---