Ֆասթ Շիֆթ ընկերությունը տարեկան ամփոփիչ ժողով է անցկացրել

Ֆասթ Շիֆթ ընկերությունը տարեկան ամփոփիչ ժողով է անցկացրել

PanARMENIAN.Net - 2018-ին հիմնադրվել և շուկա է մտել Ֆասթ Շիֆթ ընկերությունը հստակ գաղափարախոսությամբ՝ լինել առաջատարը վճարահաշվարկային շուկայում՝ կարևորելով առաջարկվող ծառայությունների հարմարավետությունը, ներկայացնել ժամանակակից վճարային գործիքներ, որոնք կառանձնանան իրենց պարզությամբ, հարմարավետությամբ, ապահովությամբ ու հասանելիությամբ:

Հավատարիմ մնալով իր որդեգրած ռազմավարությանը` Ֆասթ Շիֆթն այս տարիների ընթացքում շարունակել է ամենօրյա ռեժիմով ընդլայնել առաջարկվող ծառայությունների թիվը, ավելացվել են վճարային տերմինալներն ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:

Ֆասթ Շիֆթի հասանելիության շնորհիվ ընկերության ավելի քան 1000 վճարային տերմինալ կարծես կապուղի լինի հաճախորդների և ամենատարբեր՝ կրթական, պետական և մասնավոր հաստատությունների, խոշոր մատակարարների, կապ և ինտերնետ մատուցող կազմակերպությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, բժշկական հաստատությունների և այլ ծառայություններ մատուցող ընկերությունների միջև:

2022 թվականի ընթացքում Ֆասթ Շիֆթ ՍՊԸ-ի տերմինալների միջոցով կատարված գործարքների երկրաչափական պրոգրեսիայով ամենամսյա աճող շրջանառությունը փաստում է հաճախորդների բարձր վստահությունը, որին արժանացել է Ընկերությունը այս կարճ ժամանակահատվածում:

Ֆասթ Շիֆթը նաև ներկայացրել է էլեկտրոնային դրամապանակը, որը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ՝ Google Play-ում:

Ամփոփիչ ժողովի ընթացքում Ընկերության խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը ներկայացրել է Ֆասթ Շիֆթի 2022 թվականի ընթացքում ձեռքբերումներն ու ընկերության տեսլականը: Նա նաև հայտնել է, որ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստանալուն զուգահեռ Ֆասթ Շիֆթը լիզենցիա է ստացել Ուկրաինայում, նաև դիմում ներկայացրել Մեծ Բրիտանիայի Կենտրոնական բանկ՝ լիցենզիա ստանալու նպատակով:

Ֆասթ Շիֆթ ընկերության համար կորպորատիվ կառավարումից բացի առանցքային է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը։ Ընկերությունն արդեն իսկ աջակցել է մի շարք մշակութային, ֆինտեխ և սպորտային միջոցառումների իրականացմանը:

Ժողովի ընթացքում նաև ներկայացվել են Ֆասթ Շիֆթի առաջիկա նախագծերը, որոնք հավակնում են լինել, որպես Ֆասթ Շիֆթի անմրցունակ հնարավորություններ վճարահաշվարկային շուկայում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---