ՀՀ-ն մտադիր է 2-րդ արբանյակն ուղարկել տիեզերք․ Աշխատանքները նախնական փուլում են

ՀՀ-ն մտադիր է 2-րդ արբանյակն ուղարկել տիեզերք․ Աշխատանքները նախնական փուլում են

PanARMENIAN.Net - Հայաստանը աշխատանքներ է իրականացնում տիեզերք 2-րդ արբանյակն ուղարկելու ուղղությամբ՝ աշխատանքները նախնական փուլում են։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

«Դեռ շուկայի ուսումնասիրություն ենք իրականացնում, գնահատում ենք մեր հնարավորությունները, առաջարկները: Չեմ կարծում, որ 2023 թ. ընթացքում մենք երկրորդը կունենանք, բայց ամեն դեպքում աշխատանքներն իրականացվում են»,- նշել է Խաչատրյանը, հայտնում է Factor.am-ը։

Հայաստանում հիմա արբանյակի արտադրություն իրականացնելը նախարարը իրատեսական չի համարել:

«Բայց, եթե երկրորդ կամ երրորդ արբանյակի թեկուզ մի փոքր մաս կարողանանք Հայաստանում արտադրել, կարծում եմ՝ դա ևս լավ ձեռքբերում կլինի»,- նշել է նախարարը:

Նրա հավաստմամբ՝ արդեն տիեզերք ուղարկված արբանյակից շարունակվում է ինֆորմացիա ստանալու գործընթացը․ ստացվող նկարներն ինֆորմացիայի աղբյուր են, դրանք կարելի է օգտագործել շատ ոլորտներում, կիրառության ոլորտներն անսահմանափակ են:

«Դրանց մենք պետք է նայենք որպես ինֆորմացիայի աղբյուր և փորձենք կիրառության շրջանակը հնարավորինս լայնացնել»,-նշել է Խաչատրյանը՝ չբացառելով, որ դրանք օգտակար կարող են լինել նաև ռազմական նպատակներով:

2022 թ. մայիսի 25-ին ԱՄՆ-ից բաց է թողնվել հայկական առաջին արբանյակը: ARMSAT-1 հայկական առաջին արբանյակը թեստավորման արդյունքում դրական արդյունքներ է ցույց տվել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---