Ահմեդ Դավուդօղլուն կարող է նշանակվել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը մտադիր է արտաքին քաղաքականության հարցերով իր գլխավոր խորհրդական Ահմեդ Դավուդօղլուին նշանակել արտգործնախարարի պաշտոնում: Այդ մասօն գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը` հղում անելով իրազեկ աղբյուրներին: Ըստ թերթի աղբյուրների, Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը կարող է փոխարինել էկոնոմիկայի նախարար Մեհմետ Շիմշեկին:



Վերջերս թուրքական ԶԼՄ-ներում հաճախակի են դարձել հաղորդագրություններն այն մասին, թե Էրդողանը առաջիկայում կհայտարարի նախարարների կաբինետում կադրային փոփոխություններ կատարելու մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---