Վրաստանի նախագահը սադրանք է որակել ՌԴ կողմից վիզաների չեղարկումը

Վրաստանի նախագահը սադրանք է որակել ՌԴ կողմից վիզաների չեղարկումը

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սադրանք և մեծ մարտահրավեր է համարել Վրաստանի համար ՌԴ կողմից վիզային ռեժիմի և թռիչքների արգելքի չեղարկումը։ Այդ մասին նա ասել է ճեպազրույցում։

«Մեզ համար գլխավորն այն է, որ դա ուղիղ սադրանք է, մարտահրավեր մեր հանրության համար, մեր իշխանությունների համար․․․ Դա հակասում է Վրաստանի շահերին, Վրաստանի արժանապատվությանը»,-ասել է նա, գրում է Sputnik- georgia-ն։

Նա հավելել է, որ ՌԴ այդ որոշումը լարվածություն կարող է առաջացնել Վրաստանում՝ կուսակցությունների միջև։

Ըստ Զուրաբիշվիլիի, պետք է Անվտանգության խորհրդի նիստ գումարել և քննարկել ՌԴ քաղաքացիների համար 3-ամսյա վիզաներ սահմանելու հարցը, ինչն, ըստ նրա, անհրաժեշտ է «հաշվի առնելով Վրաստանում առկա ներքին մարտահրավերները»։

«Մենք ընդունում ենք բոլորին, դա արդեն տարուց ավելի է դրսևորվում է, բայց կան բաներ, որոնք չպետք է տեղի ունենան։ Չի կարելի, որ ռուսալեզու մանկապարտեզներ բացվեն, որտեղ միաժամանակ չի ուսուցանվում վրացերենը, ինչն անհրաժեշտ է այստեղ ապրող երեխաների համար»,-ասել է նա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է վիզաների պահանջը Վրաստանի քաղաքացիների համար և ռուսական ավիաընկերությունների համար գործող թռիչքների արգելքը։ Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 15-ին։

ՌԴ և Վրաստանի միջև հարաբերությունները սրվել էին 2019-ի հունիսին, երբ Թբիլիսիում բողոքի ակցիաներ եղան ՌԴ պատգամավորների այցերի դեմ, որոնք մասնակցում էին ուղղափառության միջազգային կոնֆերանսին։ Պուտինի հրամանագրով ռուսական ավիաընկերություններին արգելվեցին թռիչքները Վրաստան, իսկ զբոսաշրջային ընկերություններին խորհուրդ տրվեց չվաճառել ուղեգրեր դեպի այդ երկիր։ Նույն օրը դադարեցվեցին վրացական ավիաընկերությունների թռիչքները ՌԴ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---