ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԼԻՏՎԱՆ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ` ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Այսօր սկսվում է Հայաստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Լիտվա: Վիլնյուսում կկայանա Ռոբերտ Քոչարյանի մենազրույցը իր լիտվացի գործընկեր Վալդաս Ադամկուսի հետ, այնուհետեւ տեղի կունենան հայ-լիտվական բանակցություններն ընդլայնված կազմով: Կողմերը կստորագրեն մի շարք փաստաթղթեր, այդ թվում նաեւ` համաձայնագիր ռազմական համագործակցության վերաբերյալ: Հունիսի 25-ին ՀՀ նախագահը կայցելի Լիտվայի խորհրդարան, որտեղ կհանդիպի խոսնակ Արթուրաս Պաուլաուսկասի հետ: Այնուհետեւ Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Պալանգա քաղաք, որտեղ կայցելի Կլայպեդայի նավահանգիստը, կծանոթանա նավթային տերմինալի աշխատանքներին: Լիտվայից հետո` հունիսի 26-27-ին նախագահ Քոչարյանը պաշտոնական այցով կմեկնի Լատվիա եւ հունիսի 27-28-ին` Էստոնիա:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---