ՀՀ ղեկավար. Եվրոպական անվտանգության համակարգի մեջ ուղղումներ եւ ճշտումներ մտցնելու անհրաժեշտություն կա

PanARMENIAN.Net - Այսօրվա անվտանգության համակարգը ձեւավորվել է տասնյակ տարիներ առաջ, երբ դժվար էր հաշվի առնել բոլոր իրողությունները: Այսօր սպառնալիքներն էապես փոխվել են: Այդ իսկ պատճառով կարծում եմ` ուղղումներ եւ ճշտումներ մտցնելու անհրաժեշտություն, իրոք, կա: Ռուսաստանի Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մի օրինակ բերեմ` ԵԱՀԿ-ի արդյունավետության մասին: Եվրոպայում սովորական սպառազինությունների խնդիրը կարգավորող պայմանագրով յուրաքանչյուր երկրի համար սահմանված են սպառազինությունների չափաքանակներ: Ադրբեջանն արդեն բավական տեւական ժամանակ էապես խախտում է այդ պայմանագրի դրույթները, իմիջիայլոց, ԵԱՀԿ անդամ մեկ այլ կամ մի քանի երկրների օգնությամբ եւ կարծես որեւէ մեկն այսօր իր վրա պատասխանատվություն չի վերցնում մեզ ուղղորդելու, ցույց տալու, թե որոնք են մեր չափաքանակները: Նման պայմաններում այս պայմանագրերը ինչպե՞ս կարող են երկարատեւ լինել»,- նշել է Սերժ Սարգսյանը:



ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ աշխարհի հզոր երկրները այս համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը կհամարեն որպես մեծ ցնցում եւ, ելնելով սրանից, կմշակվի համաեվրոպական, համաշխարհային անվտանգության համակարգ:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---