Ucom-ը կընդլայնի ֆիքսված ցանցը՝ բերելով ՀՀ-ում ամենաարագ ինտերնետը ևս 6 մարզային քաղաք

Ucom-ը կընդլայնի ֆիքսված ցանցը՝ բերելով ՀՀ-ում ամենաարագ ինտերնետը ևս 6 մարզային քաղաք

PanARMENIAN.Net - Ucom ընկերությունը ցանցի ընդլայնման ռազմավարական պլանի շրջանակներում ընդլայնելու է ֆիքսված ցանցը՝ մուտք գործելով Գավառ, Սևան, Իջևան, Արտաշատ, Աշտարակ և Գորիս մարզային քաղաքներ։ Տեխնիկական աշխատանքները մեկնարկել են և ավարտին կհասցվեն 2024 թվականի ընթացքում։

«Սա նշանակում է, որ նշյալ մարզային քաղաքների ինչպես բազմաբնակարան շենքերի, այնպես էլ սեփական տների բնակիչները հնարավորություն կստանան օգտվելու Ucom-ի՝ Հայաստանում ամենաարագը ճանաչված շարժական և ֆիքսված կապի բոլոր ծառայություններից, ինչպես առանձին, այնպես էլ կոնվերգենտ՝ միասնական փաթեթով։ Ավելին, ֆիքսված ցանցի ընդլայնմանը զուգահեռ այդ 6 մարզային քաղաքներում մենք նաև կարդիականացնենք շարժական ցանցը՝ ավելի որակյալ ու ժամանակակից կապի հնարավորություն ընձեռելով մեր բաժանորդներին», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Շարժական ցանցի արդիականացումը և ֆիքսված ցանցի ընդլայնումը թույլ կտան նշված 6 քաղաքի բնակիչներին միավորել իրենց ֆիքսված և շարժական կապի ծառայությունները մեկ փաթեթում և վճարել մինչև 45% ավելի քիչ գումար, քան այդ ծառայություններին առանձին-առանձին բաժանորդագրվելու դեպքում։ Ընտրելով Unity փաթեթները՝ բաժանորդներն ամբողջ ընտանիքի համար կապահովեն մինչև 500 Մբիթ/վրկ արագությամբ տան ինտերնետ, 210+ հեռուստատեսային ալիքներ, այդ թվում՝ 4K որակի, նորագույն սերնդի Wi-Fi 6 սարք, որը կընձեռի տան ինտերնետի ավելի արագ ու սահուն փորձառություն։ Ավելին, փաթեթում հնարավոր կլինի ներառել մինչև 4 Սուպեր SIM-քարտ՝ ընտանիքով ամենաարագ շարժական կապի հնարավորություններից օգտվելու համար։

 Ուշագրավ
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել
---