ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հունիսի 12-ին կհանդիպեն Վաշինգտոնում

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հունիսի 12-ին կհանդիպեն Վաշինգտոնում

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հաջորդ քննարկումները նախատեսվում են հունիսի 12-ին Վաշինգտոնում: Այդ տեղեկությունը հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մեկնարկելու են հունիսի 12-ին, այլ մանրամասներ լրացուցիչ կհայտնենք»,- ասել է նա։

ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման մասին ավելի վաղ Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև նշել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հուլիսի 21-ին Բրյուսելում նոր եռակողմ հանդիպում անցկացնելու մասին։

Հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---