ԱՄՆ-ը պետք է հետեւեր Կանադայի խորհրդարանի օրինակին եւ ճանաչեր Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Կանադայի հայերի կոնգրեսը (CCA) խորապես հիասթափվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունից, որն արվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Կանադայի հայերի կոնգրեսը կարծում է, որ այդ հայտարարությունը կտրուկ տարբերվում է այն հայտարարություններից, որոնք Բարաք Օբաման արել է նախընտրական քարոզարշավի ընթացքում, այն է` «որպես ԱՄՆ նախագահ` ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը»:



«ԱՄՆ նախագահը արտասանեց «Մեծ Եղեռն»: Դա կարեւոր քայլ է, բայց Կանադայի եւ ողջ աշխարհի հայերը կոչ են անում ամերիկյան առաջնորդին առաջին իսկ հնարավորության դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է CCA հայտարարությունում: Կանադայի հայերը հիասթափված են նրանից, որ Բարաք Օբամայի վարչակազմը չի հետեւել Կանադայի խորհրդարանի օրինակին եւ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---