Ըմբիշ Պետրոս Աշկարյանը` պատանեկան ԵԱ ոսկե մեդալակիր

Ըմբիշ Պետրոս Աշկարյանը` պատանեկան ԵԱ ոսկե մեդալակիր

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Պետրոս Աշկարյանը (65 կգ) դարձել է պատանեկան Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, հայտնում է «Փաստինֆոն»։

Եզրափակիչ գոտեմարտի ընթացքում Աշկարյանը զիջում էր վրացի Գիորգի Տչիկաիձեին 1։3 հաշվով։ Բայց գոտեմարտի վերջնամասում նա կարողացել է վաստակել հաղթական միավորները և 5։3 հաշվով դարձել Եվրոպայի չեմպիոն։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---