«Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագիրը սկսվել է![]() 4 հունիսի 2024 - 12:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Սևր քաղաքում մասնակցել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագրի բացման միջոցառմանը: Ծրագիրը միտված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցիչների կարողությունների հզորացմանը՝ աջակցելով ոլորտի կրթական քաղաքականությանը՝ ի նպաստ ֆրանսերենի ուսուցման և բազմալեզվության, ինպես նաև ֆրանսերենի ուսուցիչներին վերապատրաստող խմբերի ձևավորմանը: Այցի շրջանակում Սվաջյանը Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարարության Եվրոպայի և միջազգային հարաբերությունների և համագործակցության գծով տնօրեն Նատալի Նիկիտենկոնի հետ քննարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ համագործակցության մանրամասները: Սվաջյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումները՝ շեշտադրելով նաև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը: Այդ համատեքստում քննարկվել են նոր դասագրքերի ստեղծման գործընթացին, ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացմանը, դպրոցների կառավարման համակարգին վերաբերող մի շարք հարցեր: Ֆրանսիական կողմը ևս ներկայացրել է Ֆրանսիայի կրթական կառուցվածքը և այն հիմնական ստորաբաժանումների գործառույթները, որոնք ընդգրկված են «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրում: Ֆրանսիացի գործընկերները նշել են, որ շուտով կկազմակերպվի ծրագրով ընտրված 30 ուսուցչի այցը Բորդո, որտեղ կկայանա երկշաբաթյա վերապատրաստման հաջորդ փուլը: Ֆրանսիայում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ Փարիզի կրթության ազգային ինստիտուտի ղեկավարության հետ, քննարկել Հայաստանում գործող համանման կառույցների հետ հետագա համագործակցության հնարավորությունները: Կողմերը կարևորել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթության և մշակույթի ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդումը: Սվաջյանն այցելել է նաև AgroParisTech համալսարան, որի ընթաքում քննարկվել են Հայաստանում Ֆրանսիական, Հայաստանի ազգային ագրարային և AgroParisTech համալսարանների միջև մի շարք ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ այցի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփումից հետո կազմակերպել հեռավար հանդիպում՝ արդյունքները քննարկելու և հետագա փոխհամագործակցությունը նախանշելու նպատակով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |