Ըմբշամարտի պատանեկան հավաքականն 1-ին անգամ հաղթել է թիմային պայքարում

Ըմբշամարտի պատանեկան հավաքականն 1-ին անգամ հաղթել է թիմային պայքարում

PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է 1-ին տեղը։ Հայաստանի

պատմության մեջ առաջին անգամ ըմբշամարտի ընտրանին հաղթել է թիմային պայքարում: Այս հաջողությանը հայաստանյան ոչ մի տարիքային հավաքական չէր հասել (ազատ ոճ և հունահռոմեական ոճ), հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։

Ազատ ոճայինները ԵԱ էին մեկնել 10 ըմբիշով: Նրանցից 9-ը պայքարել է մեդալի համար: Հայ ըմբիշները նվաճել են 1 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---