Նազելի Բաղդասարյանը` վարչապետի մամուլի խոսնակ

Նազելի Բաղդասարյանը` վարչապետի մամուլի խոսնակ

PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար: Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նազելի Բաղդասարյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,- նշված է որոշման մեջ։

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Նազելի Բաղդասարյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից:

Փաշինյանը տևական ժամանակ է, ինչ մամուլի խոսնակ չուներ։ Մանե Գևորգյանը մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվել էր 2021-ի նոյեմբերին։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---