Fastexverse-ը AI Conf Armenia 2023-ին ներկայացրել է Dream Package-ը

Fastexverse-ը AI Conf Armenia 2023-ին ներկայացրել է Dream Package-ը

PanARMENIAN.Net - AI Conf Armenia 2023-ն անցկացվում է «AI հեղափոխությունը և կարիերան» խորագրով, որի ուշադրության կենտրոնում Արհեստական բանականության հեղափոխությունն է և նոր հնարավորությունների ալիքը։ Կոնֆերանսին մասնակցում են AI առաջատար ընկերությունները, ուստի Hoory արհեստական բանականությամբ աշխատող բիզնես-օգնականն այս միջոցառումից անմասն մնալ չէր կարող։

AI Conf Armenia 2023-ին Fastexverse-ը ներկայացրել է հերթական նորարարությունը՝ Dream Package-ը։

Անսահման ժամեր և ռեսուրսներ ծախսելու փոխարեն՝ փաթեթն առաջարկում է տեխնոլոգիապես առաջադեմ այս լուծումը, որն օգտագործում է մետավերսի և արհեստական բանականության (AI) ուժը հաջողակ բիզնեսի համար:

Dream Package-ը ներառում է ճկուն և դյուրին գործարկվող կայք Ucraft-ի օգնությամբ, կայքի և բիզնեսի առկայություն մետավերսում՝ FastexVerse-ում և Hoory AI օգնականի ծառայություններ։ Մի խոսքով՝ ամեն ինչ մեկում փաթեթ հաջողակ ու նորարարական լուծումներով բիզնես կառուցելու համար։

Dream Package-ի առավելությունը բոլոր կարևոր տարրերը մեկ առաջարկի մեջ համախմբելն է: Ցանկացած մեկն այս փաթեթով ունենում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է բիզնեսի աճի, զարգացման և կառավարման համար: Dream Package-ը հնարավորություն է տալիս հասնելու հաջողության, արդիականության և մրցունակության նոր մակարդակների:

Hoory-ն AI Conf-ի շրջանակներում հայտարարել է նաև, որ ԵՊՀ-ի հետ համագործակցության արդյունքում երկու ուսանողի կտրամադրի կրթաթոշակ՝ 2 մլն դրամի չափով՝ արտերկրում սովորելու և Հայաստանում գիտելիքները կիրառելու նպատակով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---