Ստրասբուրգում իր աշխատանքն է սկսել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը

PanARMENIAN.Net - Այսօր Ստրասբուրգում իր աշխատանքն է սկսել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը, որի շրջանակներում կնշվի ԵԽ 60-ամյակը: Այսօր տեղի կունենան Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի եւ Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Սապատերոյի ելույթները: Այսօր կլսվեն ընդհանուր զեկույցները ԵԽ անդամ երկրներում կայացած ընտրությունների մասին, այդ թվում Ադրբեջանի Սահմանադրության մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանրաքվեի մասին:



Անհետաձգելի հարցերի շուրջ բանավեճի համար ներկայացվել է երկու դիմում: Մեկը ներկայացրել է սոցիալիստների խումբը Մոլդովայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին հարցի քննարկման, մյուս` Նախարարների կոմիտեն, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 14 արձանագրության վերաբերյալ եզրակացության համար: Այս արարողակարգն ուղղված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներքին գործառույթների պարզեցմանը:



Քննարկվելու են նաեւ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի հումանիտար հետեւանքներն, ինչպես նաեւ անդամ պետությունների միջոցառումներն, ուղղված վեհաժողովի թիվ 1647 բանաձեւի ընդունմանը: ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում է նաեւ ԵԽ անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանների վիճակին, Սերբիայի կողմից իր խնդիրների ու պարտավորությունների կատարմանն, գենդերային ոլորտում մարդու իրավունքների, ներառյալ աղջիկների ու կանանց առեւանգումները, խախտամնը վերաբերող հարցեր:



Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսը վեհաժողովին կներակայացնի Նախարարների կոմիտեի ուղերձը, իսկ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը կներկայացնի 2008թ. տարեկան զեկույցը:



Հայաստանի հարցը նստաշրջանում չի քննարկվելու, հաղորդում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---