Բակո Սահակյանը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը քննարկել են ԼՂՀ-ում Ֆուտբոլի զարգացման հարցերը:

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ֆուտբոլի, մասնավորապես, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտակա երկու տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կառուցել մի շարք սպորտդպրոցներ եւ խաղադաշտեր, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ազատամարտիկների միության նախագահ, ԼՂՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը, ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը եւ շահագրգիռ մարմինների ղեկավարներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---