Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և ոսկե մեդալ նվաճել Եվրոպայի ԵԱ-ում

Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և ոսկե մեդալ նվաճել Եվրոպայի ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Իսպանիայում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության 92 կգ քաշայինների եզրափակչում Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և ոսկե մեդալ նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։

Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոնը գոտեմարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Գիմրիի հետ և 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել համառ պայքարում:

Իբոյանը Հայաստանի վերջին ներկայացուցիչն էր երիտասարդական ԵԱ-ում: Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Իսպանիայում անցկացված առաջնությունում 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել:

Հայաստանի ներկայացուցիչներից արծաթե մեդալակիրներ են դարձել 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը, 74 կգ քաշային Հայկ Պապիկյանը, 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը, իսկ 79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանն ու 65 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը նվաճել են բրոնզե մեդալներ:

Երիտասարդ ազատոճայինները Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին մարզիչներ Ավետիք Վարդանյանի, Արմեն Մալխասյանի, Հակոբ Ավետիսյանի և Կարապետ Ենգոյանի ղեկավարությամբ:

Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ էր նվաճել Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի ընտրանին զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---