«Մեծ Եղեռն» եւ Հոլոքոստ տերմինները բացարձակ հավասար արժեք ունեն

PanARMENIAN.Net - «Մեծ Եղեռն» եւ Հոլոքոստ տերմինները բացարձակ հավասար արժեք ունեն: Երկու դեպքում էլ խոսքը գնում է ցեղասպանության մասին. մի դեպքում` Հայոց ցեղասպանության, մյուս դեպքում` եվրոպական հրեայության գնդակոծման մասին: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, այն, որ Բարակ Օբաման կիրառեց «Մեծ Եղեռն» բառակապակցությունը, շատ լուրջ է, որովհետեւ դրանից հետո Թուրքիայի հետ ոչ մի համաձայնագիր չէր կարող ստորագրվել: Դրա հետ մեկտեղ, Իսկանդարյանը նկատել է, որ Հայոց ցեղասպանության իրավաբանական ճանաչման եւ ԱՄՆ նախագահի խոսքերի միջեւ մեծ տարբերություն կա: Հայ քաղաքագետը նաեւ նկատել է, որ առաջին անգամ հայկական հարցը դարձել է Թուրքիայի ներքին քաղաքականության հարցը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---